«Արսենալի» հարձակվող Բուկայո Սական կարող է տեղափոխվել ՊՍԺ

Լոնդոնի «Արսենալի» եզրային հարձակվող Բուկայո Սական կարող է հայտնվել ՊՍԺում, հայտնում է Sports.es-ը:

Աղբյուրի համաձայն՝ փարիզյան ակումբի ղեկավարությունը տպավորված է 21-ամյա անգլիացու ցուցադրած խաղով և ցանկանում է առաջիկա ամռանը բանակցություններ սկսել «Արսենալի» հետ:

Նշվում է, որ Միկել Արտետան չի ցանկանում բաց թողնել անգլիացուն և մեծ հույսեր է կապում նրա հետ:

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 110 միլիոն եվրո: