«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստվում է փոխհատուցում վճարել խորվաթ դարպասապահի համար

«Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է ակտիվացնել Զագրեբի «Դինամոյի» և Խորվաթիայի հավաքականի դարպասապահ Դոմինիկ Լիվակովիչի հետ պայմանագրում նախատեսված ազատման կետը, հայտնում է Sportske Novosti-ն։

28-ամյա Լիվակովիչը «Դինամոյի» հետ պայմանագիր ունի մինչև 2024 թվականի հունիսը։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 14 միլիոն եվրո: