ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա ակումբից, հայտնում է Le Parisien-ը։
Աղբյուրի համաձայն՝ ՊՍԺ-ի ղեկավարությունն արդեն ծրագրում է թիմի ապագա առանց 35-ամյա արգենտինացու։
Ղեկավարությունը կարծում է, որ Մեսսիի հետ բանակցությունները ձախողվել են այն պատճառով, որ նա չափազանց շատ աշխատավարձ է պահանջել:
Նշենք, որ այս մրցաշրջանում հարձակվողը թիմի կազմում անցկացրել է 36 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 20 գոլի և 19 գոլային փոխանցման հեղինակ։