Ուեյն Ռունին նշել է «Ոսկե գնդակի» իր ֆավորիտին

Անգլիայի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Ուեյն Ռունին նշել է «Ոսկե գնդակի» իր ֆավորիտին:

Նա տվել է «Մանչեսթեր Սիթիի» կենտրոնական հարձակվող Էրլինգ Հոլանդի անունը.

«Էրլինգը այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է: Եթե ​​խոսենք «Ոսկե գնդակի» մասին, ապա այդ մրցանակը պետք է ստանա Հոլանդը»,-Ռունիի խոսքերն է փոխանցում The Times-ը։

22-ամյա սկանդինավացին նախորդ ամառ է միացել «Մանչեսթեր Սիթիին»: Նրա հետ կնքվել է հինգ տարվա աշխատանքային պայմանագիր։