Կելվին Ֆիլիպսը մեկ այլ անգլիական գրանդի դիտակետում է

«Լիվերպուլը» դուրս է մնացել Ջուդ Բելինգհեմի տրանսֆերի համար մղվով պայքարից, սակայն դեռևս ձգտում է ուժեղացնել կիսապաշտպանությունը ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում: Մամուլը մերսիսայդյան ակումբի տրանսֆերային հավակնությունները կապում է «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստ Կելվին Ֆիլիպսի հետ: Ինչպես հայտնում է Daily Star-ը, «կարմիրները» 27-ամյա ֆուտբոլիստի համար կառաջարկեն 35 մլն ֆունտ (մոտ 40 մլն եվրո):

Հավելենք, որ «Լիվերպուլն» այժմ Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակի յոթերորդ տեղում է։