Ֆաբիան Ռուիսը կարիերան շարունակելու երկու տարբերակ ունի

Կիսապաշտպան Ֆաբիան Ռուիսը ամենայն հավանականությամբ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կլքի ՊՍԺ-ն։

Ինչպես հայտնի է դարձել տեղի լրատվամիջոցներին, 27-ամյա իսպանացին կարիերան շարունակելու երկու տարբերակ ունի.

Առաջինը Թուրինի «Յուվենտուսն» է, իսկ երկրորդը՝  «Բետիսը»: Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 38 մլն եվրո։

Ռուիսը փարիզյան գրանդին միացել է «Նապոլիից» անցած ամառ: Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի կեսերը:

Ֆրանսիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում նա անցկացրել է 23 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։