Լոնդոնի «Արսենալն» առաջիկա ամռանը կարող է նոր փորձ ձեռնարկել «Վուլվերհեմփթոնի» վինգեր Պեդրո Նետոյի տրանսֆերի գնման համար։
Հիշեցնենք, որ պորտուգալացին անցյալ ամառ հետաքրքրում էր «զինագործներին», սակայն «գայլերը» ֆուտբոլիստի տրանսֆերի համար չափազանց մեծ գումար էին պահանջում՝ 60 միլիոն եվրոյի չափով:
Ըստ The Sun-ի՝ Պեդրոն դեռևս գտնվում է «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետայի ուշադրության կենտրոնում, ուստի տրանսֆերը կարող է տեղի ունենալ, եթե «Վուլվերհեմփթոնը» զիջումների գնա: