Վիկտոր Օսիմհենի տրանսֆերի համար պայքարում ընդգծված ֆավորիտ կա

Մյունխենի «Բավարիան» լավ հնարավորություններ ունի ձեռք բերելու «Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենին:

La Gazzetta dello Sport-ի տեղեկություններով՝ նիգերիացու համար պայքարում Թոմաս Տուխելի թիմն այժմ առաջ է անցել անգլիական «Չելսիից» և «Մանչեսթեր Յունայթեդից»։

Աղբյուրի համաձայն, Օսիմհենը նույնպես համաձայն է «Բավարիա» տեղափոխվել, ինչը մեծապես հեշտացնում է գործարքի իրականացումը:

Գործարքը կարող է կայանալ արդեն առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում: