Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Անդրեյ Լունինը ցանկանում է երկարաձգել պայմանագիրը «արքայական ակումբի» հետ։
Լրագրող Մարիո Կորտեյանայի խոսքով՝ ղեկավարությունը կիսում է ուկրաինացի դարպասապահի ցանկությունը։
Աղբյուրը, սակայն, պնդում է նաև, որ Մադրիդի «Ռեալի» մարզչական շտաբը դժգոհ է Լունինի խաղից և ցանկանում է թիմ հրավիրել ավելի բարձրակարգ դարպասապահի՝ Տիբո Կուրտուային փոխարինելու համար։ Հիշեցնենք, որ երեկ «Ժիրոնայի» հետ խաղում ուկրաինացին բաց թողեց 4 գնդակ։