«Բարսելոնայի» պաշտպան Սերժինյո Դեստը հաջորդ մրցաշրջանում հանդես կգա Բունդեսլիգայում։
Ինչպես հայտնի է դարձել Todofichajes-ի լրագրողներին, պաշտպանի ծառայություններով հետաքրքրված է «Ունիոն Բեռլինը» ։
Աղբյուրի տեղեկություններով՝ կողմերը բանակցություններ են վարել և պայմանավորվել պաշտպանին վարձակալել հաջորդ մրցաշրջանի համար։
Պայմանագրի ավարտից հետո գերմանական ակումբը կկարողանա կազմակերպել Դեստի լիարժեք տրանսֆերը ութից ինը միլիոն եվրոյի դիմաց։
Այս մրցաշրջանում 22-ամյա ամերիկացին վարձավճարով հանդես է գալիս «Միլանում»:
Դեստը մասնակցել է Իտալիայի առաջնության ութ հանդիպման, որոնցում արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել։