«Բարսելոնայի» և Իսպանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Պեդրին խոսել է իր ապագայի մասին:
«Ցավոք սրտի մրցաշրջանի կարևոր հատվածում ես վնասվածք ստացա և չկարողացա օգնել թիմիս: Հիմա ինձ շատ լավ եմ զգում, շատ եմ մարզվում, պատրաստվում ենք առաջիկա խաղերին:
Ես ինձ շատ երջանիկ եմ զգում այստեղ, ցանկանում եմ միշտ խաղալ «Բարսելոնայում»: Չավին ինձ շատ է օգնում, ուրախ եմ, որ նրա պես մարզչի հետ եմ աշխատում», – Պեդրիի խոսքերը մեջբերում է Goal-ը: