Մադրիդի «Ատլետիկոյի» նախագահ Էնրիկե Սերեսոն խոսել է «Բարսելոնայի» շուրջ ստեղծված մրցավարական սկանդալի մասին:
«Ես գիտեմ միայն այն, ինչ դուք գիտեք, և քանի դեռ ոչինչ ապացուցված չէ, ամեն ինչ կմնա ենթադրություն։ Երբեք չեմ զգացել, չեմ լսել կամ մտածել, որ հնարավոր է կաշառել մրցավարին։
Ես չեմ հասկանում, թե ինչպես կարելի է մրցավարին կաշառել։ Առաջին անգամ եմ լսում այդ մասին։ Ես ոչ մի կասկածելի բան չեմ զգացել ոչ «Բարսելոնայի», ոչ էլ որևէ թիմի հետ խաղերում»,- Սերեսոյի խոսքերն է մեջբերում Marca-ն:
Հիշեցնենք, որ «Բարսելոնայի» դատախազությունը դատական հայց է ներկայացրել ակումբի և նրա նախկին նախագահներ Խոսեպ Բարտոմեուի և Սանդրո Ռոսելի դեմ՝ տեխնիկական մրցավարական կոմիտեի նախկին փոխնախագահ Խոսե Մարիա Հենրիկես Նեգրեիրային վճարումների հնարավոր կոռուպցիայի գործով։
«Բարսելոնան» պնդում է, որ վճարել է Նեգրեյրայի կողմից պատրաստված մրցավարական հաշվետվությունների համար, ով 2001-2018 թվականներին ակումբից ստացել է 7,3 միլիոն եվրո: