Ֆրենկ Լեմպարդը չի հեռացվի «Չելսիից» մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։
Ինչպես հայտնում է ESPN-ը, «Չելսիի» ղեկավարները ծրագրում են Լեմպարդին թույլ տալ աշխատել մինչև ամառ, իսկ հետո գլխավոր մարզիչ նշանակել Մաուրիսիո Պոչետինոյին։
Հաղորդվում է, որ արգենտինացի մասնագետն իրեն հարմար է համարում «Չելսիի» նախագիծը և մտադիր է երիտասարդ թիմ ստեղծել, որը կարող է խաղալ իր ֆուտբոլը։
Նշենք, որ Ֆրենկ Լեմպարդը նշանակվել է «Չելսիի» ժամանակավոր մարզիչ՝ Գրեհեմ Փոթերի պաշտոնանկությունից հետո։