«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան չի հավատում, որ վաղը կայանալիք «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղը որոշիչ կլինի Պրեմիեր Լիգայի չեմպիոնական մրցավազքում։
«Զինագործների» և գործող չեմպիոնների միջև տարբերությունը 5 միավոր է, սակայն Խոսեպ Գվարդիոլայի թիմը, երկու խաղ պակաս է անցկացրել։
«Մրցակիցն արժանի է այն գովասանքին, որին արժանանում է մամուլում, քանի որ այսքան տարի եղել է բարձունքում և պահպանել ամենաբարձր մակարդակը։
Մեզ շատ կարևոր հանդիպում է սպասվում «Մանչեսթեր Սիթիի» դեմ, բայց այն չի լինի մրցաշրջանի որոշիչ հանդիպումը»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Արտետան։