«Լիվերպուլի» նախկին պաշտպան Կոլո Տուրեն կիսվել է Դարվին Նունյեսի և Կոդի Գակպոյի մասին իր կարծիքով, ովքեր իրենց դեբյուտային մրցաշրջանն են անցկացնում Անգլիայի Պրեմիեր Լիգայում։
«Գակպոյին և Նունյեսին պետք է ժամանակ տալ Պրեմիեր Լիգային հարմարվելու համար: Նրանք պետք է ցույց տան, որ ունակ են խաղալ այս առաջնությունում։
Կարծում եմ՝ Յուրգեն Կլոպը կշարունակի վստահել նրանց»,- Տուրեի խոսքերն է մեջբերում Daily Mirror-ը։
Հիշեցնենք, որ Նունյեսն Պրեմիեր Լիգայում ընթացիկ մրցաշրջանում դարձել է 9 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։