Միկել Արտետա. ««Մանչեսթեր Սիթիի» դեմ կարևոր խաղը չի լինելու մրցաշրջանի որոշիչ հանդիպումը»

«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան չի հավատում, որ վաղը կայանալիք «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղը որոշիչ կլինի Պրեմիեր Լիգայի չեմպիոնական մրցավազքում։

«Զինագործների» և գործող չեմպիոնների միջև տարբերությունը 5 միավոր է, սակայն Խոսեպ Գվարդիոլայի թիմը, երկու խաղ պակաս է անցկացրել։

«Մրցակիցն արժանի է այն գովասանքին, որին արժանանում է մամուլում, քանի որ այսքան տարի եղել է բարձունքում և պահպանել ամենաբարձր մակարդակը։

Մեզ շատ կարևոր հանդիպում է սպասվում «Մանչեսթեր Սիթիի» դեմ, բայց այն չի լինի մրցաշրջանի որոշիչ հանդիպումը»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Արտետան։