«Չելսին» կարող է տրանսֆերային փոխանակում առաջարկել «Ինտերին»

Լոնդոնի «Չելսին» կարող է տրանսֆերային փոխանակում առաջարկել Միլանի «Ինտերին»։ Անգլիական թիմը ցանկանում է Կեպա Արիսաբալագայի փոխարեն ձեռք բերել Անդրե Օնանային:

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ «Չելսիի» և «Ինտերի» ներկայացուցիչներն այս շաբաթ պատրաստվում են հանդիպել Միլանում՝ քննարկելու հնարավոր տրանսֆերը։

Հիշեցնենք, որ Օնանան իր դեբյուտային մրցաշրջանն է անցկացնում Ա Սերիայում՝ Ամստերդամի «Այաքսից» ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվելուց հետո: