ՈՒԵՖԱ-ն կարող է որակազրկել իտալական գրանդին

Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) կարող է «Յուվենտուսին» հեռացնել եվրոպական մրցաշարերից։

Ինչպես հաղորդում է La Gazzetta dello Sport-ը, ՈւԵՖԱ-ն կարող է որակազրկել թուրինյան ակումբին, եթե առաջիկա ամիսներին վերջնական որոշում չկայացվի ֆիկտիվ կապիտալի շահույթի վերաբերյալ գործով: Որակազրկման ժամկետը կարող է լինել առնվազն մեկ տարի։