Կատալոնական «Բարսելոնան» գերադասում է թիմ հրավիրել «Չելսիի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգին, այլ ոչ, թե «Լիվերպուլի» վինգեր Ռոբերտո Ֆիրմինոյին, ով այս ամառ կդառնա ազատ գործակալ:
Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքով՝ ակումբի ղեկավարությունը նախընտրում է հրավիրել Օբամեյանգին, քան Ֆիրմինոյին, ով ֆինանսական մեծ պահանջներ ունի, հաշվի առնելով գաբոնցու փորձառությունը։ Պյեր-Էմերիկը, պատրաստ է աշխատավարձի կրճատման՝ «Կամպ Նոու» վերադառնալու համար:
Հիշեցնենք, որ Օբամեյանգը պայմանագիր է կնքել «Չելսիի» հետ մինչև 2024 թվականի ամառ, սակայն կողմերը կարող են երկկողմանի համաձայնությամբ խզել այն։