Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին արձագանքել է Լա Լիգայի մրցաշարային աղյուսակում «Բարսելոնայի»՝ «Ռեալի» նկատմամբ ունեցած մեծ առավելությանը։
«Ինչ վերաբերում է թիմային որակին, ապա նրանց միջև 11 միավորի տարբերություն չկա։ Մենք դա ապացուցեցինք, երբ դեմ առ դեմ հանդիպում անցկացրինք:
Մանրուքները հանգեցրին, նման իրադրության ցանկանում ենք շտկել իրավիճակը հաջորդ հանդիպումներում»,- Անչելոիտի խոսքերն է մեջբերում AS-ը:
«Բարսելոնան» 30 տուրից 76 միավորով գլխավորում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը: Մադրիդի «Ռեալը» 65 միավորով երկրորդ տեղում է։