«Սաութհեմփթոնի» կիսապաշտպան Ռոմեո Լավիան կարող է կարիերան շարունակել անգլիական թոփ-ակումբում։
Ինչպես հայտնի է դարձել Football Insider-ի լրագրողներին, Լոնդոնի «Չելսին» հետաքրքրված է ֆուտբոլիստի ծառայություններով։
Ըստ աղբյուրի՝ «թոշակառուների» ներկայացուցիչները բանակցություններ են վարում ֆուտբոլիստի հետ։
Ֆուտբոլիստը «Սրբերի» կազմում հանդես է գալիս 2022 թվականի ամառվանից։
Կողմերի միջև գործող աշխատանքային պայմանագրի ժամկետը հաշվարկված է մինչև 2027 թվականի կեսերը։
Transfermarkt-ի փորձագետները 19-ամյա կիսապաշտպանի արժեքը գնահատում են 25 մլն եվրո։