«Ռոմայի» լեգենդար հարձակվող Ֆրանչեսկո Տոտտին համեմատել է «Միլանի» հարձակվող Ռաֆայել Լեաուին և «Նապոլիի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիային։
«Ինչ վերաբերում է Լեաուին, նա ֆիզիկապես ավելի ուժեղ է։ Ռաֆայելը շատ արագաշարժ է։
Խվիչան ուժեղ է տեխնիկապես, յուրահատուկ հատկություն, որն այժմ այնքան էլ հեշտ չէ գտնել առաջնությունում»,- ասել է Տոտտին:
Այս մրցաշրջանում Կվարացխելիան բոլոր մրցաշարերում անցկացրել է 36 հանդիպում՝ դառնալով 14 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ։
Լեաուն 41 խաղում դարձել է 13 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։