Գավին և Չավի Էրնանդեսն առանձնազրույց են ունեցել

«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին ծրագրում է կարիերան շարունակել կատալոնական թիմի կազմում։ Ինչպես հայտնում է Sport.es-ը, 18-ամյա ֆուտբոլիստը  գլխավոր մարզիչ Չավիի հետ առանձնազրույցում հաստատել է, որ ամռանը հեռանալու պլաններ չունի։

Իսպանացի ֆուտբոլիստը մտադիր է երկար տարիներ մնալ «Բարսելոնայում», քանի որ գոհ է իր դերից և ցանկանում է, որ իր պայմանագրի գրանցման հետ կապված իրավիճակը հնարավորինս շուտ կարգավորվի։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Չելսին» ցանկանում է ձեռք բերել Գավիին։

Գավիի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսը: Portal Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 90 միլիոն եվրո:

Այս մրցաշրջանում նա «Բարսելոնայի» կազմում անցկացրած 42 խաղում դարձել է 2 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։