Ռոմելու Լուկակուի որակազրկման վերաբերյալ նոր որոշում է կայացվել

Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Գաբրիելե Գրավինան չեղարկել է «Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուի որակազրկումը։

Լուկակուն մեկ խաղով որակազրկվել էր Իտալիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի «Յուվենտուսի» դեմ առաջին խաղում հեռացվելուց հետո։

Այդ խաղում բելգիացին  ենթարկվել էր ռասիստական ​​բռնության, իսկ հանդիպման 95-րդ րոպեին 11 մետրանոցն դիպուկ իրացնելուց հետո  տոնել էր գոլը՝ փակելով աչքերը։

Այս գործողությունները մրցավարը համարել էր սադրիչ, և խաղադաշտից հեռացրել Լուկակուին:

Այժմ, Ռոմելուին վիրավորած «Յուվենտուսի» երկրպագուները պատժվել են։

Թուրինի ոստիկանությունը տուգանել է 171 երկրպագուների, ովքեր մեղադրվում են ֆուտբոլիստի դեմ ռասիստական ​​վանկարկումների մեջ:

Նրանց նաև արգելել են մուտք գործել «Բյանկոներիների» մարզադաշտ: հայտնում է DW-ն։