Երեկ՝ Ապրիլի 24-ին Ա Սերիայի 31-րդ տուրի խաղում «Ատալանտան» ընդունել էր Հռոմի «Ռոմային»։
Հյուրերի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի համար սա «Ռոմայի» գլխավոր մարզչի պաշտոնում անցկացրած 100-րդ խաղն էր:
Նախորդ 99 հանդիպումներում «գայլերը» պորտուգալացու գլխավորությամբ տարել են 53 հաղթանակ՝ խաղացել 19 ոչ-ոքի, կրելով 27 պարտություն։
60-ամյա Մոուրինյոյի պայմանագիրը «Ռոմայի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը: