Ֆրանսիացի հարձակվողը մտածում է կարիերան ավարտելու մասին

«Լիոնի» հարձակվող Ալեքսանդր Լակազետը, ով այս տարի Լիգա 1-ի լավագույն ֆոտբոլիստներից մեկն է, մտածում է կարիերան ավարտելու մասին։

«Առայժմ վաղ է ասել, որ կավարտեմ կարիերաս։ «Լիոնում» իմ պայմանագրի ավարտին մնացել է երկու տարի, բայց ոչ ոք չգիտի, թե ինչպես կդասավորվի իմ հետագա ճակատագիրը»,- հարձակվողի խոսքերն է մեջբերում Telefoot-ը։

Հիշեցնենք, որ Լակազետը «ջուլհակների»  կազմում։այս մրցաշրջանում 20 գոլ է հեղինակել Ֆրանսիայի առաջնությունում: