Անգլիայի Պրեմիեր Լիգայի առաջիկա խաղում Լոնդոնի «Թոթենհեմի» դեմ՝ «Մանչեսթեր Յունայթեդը» ռիսկի է դիմում մնալ առանց առաջատարներից մեկի՝ պորտուգալացի հարձակվողական ոճի կիսապաշտպան Բրունո Ֆերնանդեշի։
Բանն այն է, որ Անգլիայի գավաթի կիսաեզրափակիչ «Բրայթոնի» դեմ խաղում (0:0, 7:6 11 մետրանոց) պորտուգալացին վնասվածք ստացավ։
Ինչպես հայտնում է Daily Express-ը, այժմ նրա մասնակցությունը առաջիկա խաղին հարցականի տակ է։
Հիշեցնենք, որ «Թոթենհեմ»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը կկայանա ապրիլի 27-ին: