Նասեր Ալ-Խելաիֆին որոշում է կայացրել Լիոնել Մեսսի ապագայի վերաբերյալ

ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին, ամենայն հավանականությամբ, հաջորդ ամառ կհեռանա փարիզյան ակումբից:

Ինչպես հայտնում է Mirror-ը, փարիզյան ակումբի ղեկավարությունը պատրաստ է անվճար բաց թողնել արգենտինացի հարձակվողին՝ առանց նրա հետ պայմանագիրը երկարաձգելու։

ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին ցանկանում է վերակառուցել ակումբի զարգացման նախագիծը երիտասարդ ֆրանսիացի տաղանդների ձեռքբերման ճանապարհով:

Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի ամառ: