Թոմաս Տուխելը կարող է լքել «Բավարիան»

Թոմաս Տուխելի պաշտոնավարումը «Բավարիայի» գլխավոր մարզչի պաշտոնում կարող է երկար չտևել.

Ինչպես տեղեկացնում է Bild-ը, մյունխենյան ակումբի ղեկավարները կհանդիպեն մայիսի 22-ին։

Այս հանդիպումը կորոշի Օլիվեր Կանի, Հասան Սալիհամիջիչի և Թոմաս Տուխելի ապագան։

Տուխելի գլխավորությամբ յոթ խաղում «Բավարիան» տարել է ընդամենը երկու հաղթանակ։