«Բավարիայի» պաշտպան Ալֆոնսո Դևիսը վնասվածք է ստացել Բունդեսլիգայի 29-րդ տուրի՝ «Մայնցի» դեմ խաղում (1:3)։
Մյունխենյան ակումբի մամուլի ծառայությունը հրապարակել է բուժզննման արդյունքները։
Նշվում է, որ պաշտպանը մկանային վնասվածք է ստացել։
Bild-ը գրում է, որ Դեւիսը չի մասնակցի մրցաշրջանի մնացած հանդիպումներին։