«Բավարիայի» պաշտպան Լուկա Էրնանդեսը մոտ օրերս նոր պայմանագիր կկնքի մյունխենյան ակումբի հետ, հայտնում է Sky Sport-ի լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։
Աղբյուրի համաձայն՝ 27-ամյա ֆրանսիացու և Մյունխենի «Բավարիայի» միջև նոր համաձայնագիրը նախատեսված կլինի մինչև 2027 թվականը:
Գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2024 թվականի հունիսին։ Բանակցություններում կողմերը հասել են գրեթե ամբողջական համաձայնության։
2022/23 մրցաշրջանում Էրնանդեսը բոլոր մրցաշարերում անցկացրել է 11 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
Ֆուտբոլիստը շարունակում է ապաքինվել խաչաձև կապանների պատռվածքից: