Մոյսես Կայսեդոն երազում է Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելու մասին

«Բրայթոնի» կիսապաշտպան Մոյսես Կայսեդոն հայտնել է, որ երազում է խաղալ Մադրիդի «Ռեալում»։

«Ինձ դուր է գալիս «Ռեալը»: «Ռեալում» խաղալը միշտ իմ երազանքն է եղել: Հիմա ինձ լավ եմ զգում, ինչու՞ մի օր չտեղափոխվել «Ռեալ» և չհաղթեմ Չեմպիոնների Լիգան: Սա իմ ամենամեծ. երազանքն է»,- Կայսեդոյի  խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ընթացիկ մրցաշրջանում նա անցկացրել է 28 հանդիպում Պրեմիեր Լիգայում՝ դառնալով մեկ գոլի և մեկ գոլային փախանցման հեղինակ:

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 55 միլիոն եվրո: