«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է թիմի կիսապաշտպան Իլկայ Գյունդողանի ապագայի մասին։
«Մենք դեռ չգիտենք, թե ինչ կլինի Գյունդողանի հետ ապագայում: Նա 100 տոկոսով կենտրոնացած է ներկայի վրա: Ինչ կլինի ապագայում, կլինի։ Նա արժանի է լավագույնին»,- Գվարդիոլայի խոսքերը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 32-ամյա գերմանացին կարող է կարիերան շարունակել «Բարսելոնայում»:
Նշենք, որ ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի վերջում: