«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է թիմի կիսապաշտպան Ջեյմս Միլների ապագայի մասին։
«Միլների պայմանագրի մասին դեռ տեղեկություններ չկան։ Առայժմ այս մասին հայտնելու ոչինչ չունենք: Կարող ենք նշել, որ նա շատ կարևոր դեր ունի թիմում»,- Կլոպի խոսքերը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ընթացիկ մրցաշրջանում 37-ամյա անգլիացին անցկացրել է 35 հանդիպում՝ դառնալով երկու գոլային փոխանցման հեղինակ: