Տոմազո Բերնի. «Նա ավելի ու ավելի է ցուցադրում իր առաջնորդական որակները»

«Ինտերի» նախկին դարպասապահ Տոմազո Բերնին հիացած է Նիկոլո Բարելլայի խաղով, ով հիանալի գոլ խփեց  Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի՝ Լիսաբոնի «Բենֆիկայի» դեմ խաղում։ Նրա խոսքով՝ Բարելլան ամեն օր աճում է։

«Բարելան իմ սիրելի ֆուտբոլիստն է, նա միշտ լավ է խաղացել, ամեն ամիս աճում է, խաղադաշտում ավելի է կարևորվում և ավելի ու ավելի է ցուցադրում իր առաջնորդական որակները։

Կարծում եմ, որ Նիկոլոն լավագույնն է»,- Բեռնիի խոսքը մեջբերում է fcinter1908.it-ը։