«Ինտերի» նախկին դարպասապահ Տոմազո Բերնին հիացած է Նիկոլո Բարելլայի խաղով, ով հիանալի գոլ խփեց Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի՝ Լիսաբոնի «Բենֆիկայի» դեմ խաղում։ Նրա խոսքով՝ Բարելլան ամեն օր աճում է։
«Բարելան իմ սիրելի ֆուտբոլիստն է, նա միշտ լավ է խաղացել, ամեն ամիս աճում է, խաղադաշտում ավելի է կարևորվում և ավելի ու ավելի է ցուցադրում իր առաջնորդական որակները։
Կարծում եմ, որ Նիկոլոն լավագույնն է»,- Բեռնիի խոսքը մեջբերում է fcinter1908.it-ը։