«Մանչեսթեր Սիթին» որոշում է կայացրել կիսապաշտպան Ջեք Գրիլիշի ապագայի վերաբերյալ

«Մանչեսթեր Սիթին» որոշում է կայացրել կիսապաշտպան Ջեք Գրիլիշի ապագայի վերաբերյալ։

Ինչպես հաղորդում է Football Insider-ը, «քաղաքայինները» գոհ են կիսապաշտպանի խաղում առաջընթացից և չեն պատրաստվում վաճառել նրան ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։

Գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան անձամբ է հետաքրքրված 27-ամյա անգլիացի ֆուտբոլիստի հետ հետագա համագործակցությամբ։

Գրիլիշը «Մանչեսթեր Սիթիում» հանդես է գալիս 2021 թվականի օգոստոսից։ Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի կեսերը:

Կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը կազմում է 70 մլն եվրո։

Անգլիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Ջեքը անցկացրել է 24 հանդիպում, որոնցում դարձել է հինգ գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։