Մաուրիսիո Պոչետինոն որոշել է, թե որտեղ է ցանկանում աշխատել

ՊՍԺ-ի նախկին մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն միշտ ցանկացել է մարզչական աշխատանքի անցնել  Մադրիդի «Ռեալում»։ Այս մասին սոցցանցերում հայտնել է լրագրող Մատեո Մորետոն։

Աղբյուրը հավելում է նաև, որ այս պահին Պոչետինոն շատ ավելի մոտ է Լոնդոնի «Չելսին» գլխավորելուն։

Հիշեցնենք, որ Պոչետինոն նախկինում Անգլիայում գլխավորել է այնպիսի ակումբներ, ինչպիսիք են «Սաութհեմփթոնը» և «Թոթենհեմը»: