Գարի Լինեկերը խոսել է Լոնդոնի «Արսենալի» ճգնաժամի մասին

Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող, այժմ ֆուտբոլային փորձագետ Գարի Լինեկերը խոսել է մրցաշրջանի ավարտին Լոնդոնի «Արսենալի» Պրեմիեր Լիգայի լավագույն 4-յակում հայտնվելու հավանականության մասին։

Ես դեռ հավատում եմ, որ «Արսենալը» կհայտնվի  լավագույն քառյակում»,- ​​գրել է Լինեկերը սոցցանցում։

Վերջին խաղում «Արսենալը» միավորներ կորցրեց «Սաութհեմփթոնի» հետ՝ տանը ոչ-ոքի խաղալով 3։3 հաշվով։ «Զինագործների» համար սա երրորդ անընդմեջ ոչ – ոքին է։

Միկել Արտետայի թիմը գլխավորում է Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակը՝ 5 միավորով գերազանցելով «Մանչեսթեր Սիթիին», սակայն Խոսեպ Գվարդիոլայի սաները երկու խաղ պակաս են անցկացրել: