Չավին արդեն հայտնել է ֆուտբոլիստներին, որ Լիոնել Մեսսին վերադառնալու է «Բարսելոնա»

«Բարսելոնայի» շատ ֆուտբոլիստներ ոգևորված են ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի հնարավոր վերադարձով կատալոնական թիմ, հայտնում է Diario Sport-ը:

Աղբյուրի համաձայն՝ թիմի գլխավոր մարզիչ Չավին արդեն հայտնել է ֆուտբոլիստներին, որ արգենտինացի հարձակվողը շուտով կկարողանա վերադառնալ ակումբ։

35-ամյա հարձակվողը կատալոնական ակումբում հանդես է եկել 2005-ից 2021 թվականներին։ «Բարսելոնայի» կազմում նա անցկացրել է 778 հանդիպում՝ դառնալով 672 գոլի և 303 գոլային փոխանցման հեղինակ։

Մեսսիի գործող պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի ամառը: