«Չելսին» ամռանը կվաճառի թիմի մի շարք ֆուտբոլիստների, հայտնում է Football Insider-ը։
Աղբյուրի համաձայն՝ ակումբի ղեկավարությունը ցանկանում է վաճառել թիմի ֆուտբոլիստներ Հակիմ Զիեխին, Քրիստիան Պուլիշիչին, Ռուբեն Լոֆտուս-Չիկին, Քոնոր Գալագերին, Մեյսոն Մաունթին և Պյեր-Էմերիկ Օբամեյանգին։
Նշենք, որ 31 տուրից հետո «Չելսին» ԱՊԼ-ում 39 միավորով 11-րդն է։