«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի խաղի մասին:
«Նա ունակ է խաղալու ցանկացած դիրքում, Առնոլդը ունիվերսալ է։ Տրենտը մեզ համար շատ կարևոր ֆուտբոլիստ է։ Այս առաջադեմ դերը նրան շատ է սազում, նա հիանալի աշխատանք է կատարել։ Մյուս բոլորի խնդիրը բացերը փակելն է, բայց Տրենտի հետ մենք շատ գնդակներ չենք կորցնում»,- Կլոպի խոսքը մեջբերում է Liverpool Echo-ն։
Նշենք, որ 24-ամյա պաշտպանը «Լիվերպուլում» հանդես է գալիս 2019 թվականի ամառվանից։