Դավիդ դե Խեան կարող է հեռանալ ակումբից

«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ դե Խեան կարող է հեռանալ ակումբից, հայտնում է Mirror-ը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ մանկունիանցիները բանակցություններ են վարում 32-ամյա դարպասապահի հետ պայմանագրի երկարաձգման շուրջ, որն ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի ավարտին։

Աղբյուրի համաձայն՝ իսպանացու աղետալի խաղը Եվրոպա Lիգայի 1/4-րդ եզրափակչի՝ «Սևիլիայի» դեմ պատասխան խաղում (0:3) ստիպել է «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությանը մտածել պայմանագրի երկարաձգման նպատակահարմարության մասին։

Այս մրցաշրջանում Դե Խեան բոլոր մրցաշարերում 48 հանդիպում է անցկացրել թիմի կազմում՝ բաց թողնելով 53 գոլ և 21 անգամ էլ անառիկ է պահել սեփական դարպասը։