Մաուրիսիո Պոչետինոն կարող է կրկին աշխատանքի անցնել ԱՊԼ-ում

«Թոթենհեմի» նախկին մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն բանակցությունների ընթացքում դրական տպավորություն է թողել «Չելսիի» սեփականատեր Թոդ Բոուլիի վրա, հայտնում է The Independent-ը։

Աղբյուրի համաձայն՝ 51-ամյա արգենտինացին Բոուլիին հիացրել է իր գլխավորությամբ թիմի զարգացման երկարաժամկետ տեսականով։ Չնայած դրան, Յուլիան Նագելսմանը շարունակում է մնալ «Չելսիի» գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնելու ֆավորիտը։

Նշենք, որ 31 տուրից հետո «Չելսին» ԱՊԼ-ում 39 միավորով 11-րդն է։