Սաուդյան Արաբիայից անանուն ակումբը ցանկանում է գնել Լուկա Մոդրիչին

Սաուդյան Արաբիայից անանուն ակումբը ցանկանում է գնել Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչին, հայտնում է Diario AS-ը։

Աղբյուրի համաձայն՝ խորվաթը ցանկանում է կրկնապատկել իր ներկայիս աշխատավարձը, սակայն խնդիրն այն է, որ ֆուտբոլիստն ցանկանում է նաև մնալ միայն «Ռեալում» և դեռ չի դիտարկում կարիերան շարունակելու այլ տարբերակներ։

Նշենք, որ Մոդրիչի պայմանագիրը «Ռեալի» հետ ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի վերջում։