«Բարսելոնան» պատրաստ է ֆրանսիական ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիին առաջարկել տարեկան 25 միլիոն եվրո աշխատավարձ։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։
Աղբյուրի համաձայն՝ «Բարսելոնան» Մեսսիին կառաջարկի մեկ տարով պայմանագիր՝ ևս մեկ մրցաշրջանով այն երկարաձգելու հնարավորությամբ։
Նշենք, որ ֆուտբոլիստի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է 2023 թվականի ամռանը։