Պեպ Գվարդիոլա. «Պետք է, պետք է հաղթենք»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է Չեմպիոնների Լիգայում հաղթելու մասին։

«Գլխավորը փորձելն է, ոչ թե հաղթելը: Եթե ​​շատ ջանք գործադրես, ամեն ինչ կստացվի: «Ռեալը» մեծ փորձ ունի Չեմպիոնների Լիգայում, մենք շատ լավ հասկանում ենք, որ մեզ բարդ հանդիպում է սպասվում:

Թիմը մարտական է տրամադրված, պետք է, պետք է հաղթենք»,- մարզչի խոսքերը մեջբերում է Goal-ը:

Նշենք, որ Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչում «Մանչեսթեր Սիթին» կմրցի Մադրիդի «Ռեալի» հետ: