Հայտնի է, թե ինչ պայմանագիր է առաջարկել «Բարսելոնան» Լիոնել Մեսսիին

«Բարսելոնան» պատրաստ է ֆրանսիական ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիին առաջարկել տարեկան 25 միլիոն եվրո աշխատավարձ։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։

Աղբյուրի համաձայն՝ «Բարսելոնան» Մեսսիին կառաջարկի մեկ տարով պայմանագիր՝ ևս մեկ մրցաշրջանով այն երկարաձգելու հնարավորությամբ։

Նշենք, որ ֆուտբոլիստի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է 2023 թվականի ամռանը։