82 տարեկան հասակում մահացել է «Բարսելոնայի» լեգենդար ավագը

82 տարեկան հասակում մահացել է «Բարսելոնայի» լեգենդ Խոսեպ Մարիա Ֆուստեն, հայտնում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը։

Ֆուստեն խաղացել է «Բարսելոնայում» 1960-1972 թվականներին՝ թիմի կազմում անցկացնելով 197 հանդիպում և խփել 47 գոլ։ Եղել է ակումբի ավագը։ «Բարսելոնայում» անցկացրած 12 տարիների ընթացքում նա դարձել է Իսպանիայի եռակի գավաթակիր, ինչպես նաև երկու անգամ նվաճել է ՈՒԵՖԱ-ի գավաթը:

Իսպանիայի ընտրանու կազմում ֆուտբոլիստը հաղթել է EURO 1964-ում: