Չիրո Իմոբիլեի առողջական վիճակի վերաբերյալ նոր տեղեկություն կա (լուսանկար)

«Լացիոյի» հարձակվող Չիրո Իմոբիլեն դուրս է գրվել հիվանդանոցից սարսափելի վթարից հետո:

Օրերս ֆուտբոլիստի ամենագնացը բախվել է տրամվայի, ինչի արդյունքում Իմոբիլեն կոտրել էր կողոսկրը:

«Շնորհակալ ենք բոլոր սիրով լի հաղորդագրությունների համար, որ ուղարկեցիք մեզ, և առաջին հերթին շնորհակալություն բժիշկներին և բուժքույրերին, ովքեր խնամում էին մեզ:

Կարելի է ասել, որ ամենավատն ավարտվել է, մենք պարզապես ուզում ենք մոռանալ ամեն ինչ և առաջ շարժվել:

Ես շնորհակալ եմ Աստծուն, որ պաշտպանեց իմ աղջիկներին, ինձ և բոլոր նրանց, ովքեր մեքենայի մեջ էին»,- գրել է իտալացին թվիթերում: